«Այլևս ուրախալի չէ, այլ խիստ մտահոգիչ. կդիտվի օդի ջերմաստիճանի …». Գագիկ Սուրենյան

Loading...

1,882 просмотров всего, 1 просмотров сегодня

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իրականում կայուն շարունակվող այս տաք և չոր օրերը այլևս ընդհանրապես ուրախալի չեն, այլ խիստ մտահոգիչ։

Ձյան ծածկի բարձրությունը հանրապետության լեռնային գոտիներում անցած տարվա նույն օրերի հետ համեմատ եռակի և քառակի պակաս է, իսկ առանձին լեռնային գոտիներում ձյան ծածկը ընդհանրապես բացակայում է։

Օդի ջերմաստիճանը շարունակում է բարձր մնալ կլիմայակն նորմայից 3-5 աստիճանով։

Առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում ոչ լուրջ տեղումներ են սպասվում, ոչ էլ ջերմաստիճանի անկում, ավելին, հունվարի 15-ից հետո կդիտվի օդի ջերմաստիճանի որոշակի բարձրացում»:

Loading...

Be the first to comment on "«Այլևս ուրախալի չէ, այլ խիստ մտահոգիչ. կդիտվի օդի ջերմաստիճանի …». Գագիկ Սուրենյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ